«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Սակուրովը շատ էր հուզվել, որ արժանանում է նման մեծ մրցանակի»

«Սակուրովը շատ էր հուզվել, որ արժանանում է նման մեծ մրցանակի»
04.07.2012 | 16:56

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար:

«Եղիցի լույս» անունը կրող մրցանակը սահմանել է Հայ առաքելական եկեղեցին, այս տարի այն կշնորհվի հռչակավոր ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին:
Հիշեցնենք, որ Սոկուրովը նախկինում արժանացել է «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակի («Արև», 2005թ., «Լավագույն խաղարկային ֆիլմ»), սակայն այս տարի Հայաստան կայցելի առաջին անգամ:
«Մեր միջազգային գործընկերներն արդեն իսկ հետաքրքված են այս մրցանակով,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:- Ամենայն հայոց հայրապետի ձեռքով հանձնված մրցանակը, որն ամեն տարի տրվելու է աշխարհի լավագույն արվեստագետներից մեկին, մեծ հետաքրքրություն կառաջացնի և հայ եկեղեցու հանդեպ, և Հայաստանի, և «Ոսկե Ծիրան» փառատոնի: Նպատակը բարի է, գեղեցիկ: Սակուրովը շատ էր հուզվել, որ արժանանում է նման մեծ մրցանակի»:

Հավելենք, որ մրցանակի հանձնման արարողությունը կկայանա հուլիսի 12-ին Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում:
«Եղիցի լույս» մրցանակ-արձանիկի հեղինակը ճանաչված քանդակագործ, ոսկերիչ, դիզայներ Նուռն է (Արման Դավթյան):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ